01 Ապր
2026
5° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսական բանակը 2025 թվականին ազատագրել է ավելի քան 300 բնակավայր․ Պուտինի ելույթը՝ կետերով

Ռուսական բանակը 2025 թվականին ազատագրել է ավելի քան 300 բնակավայր․ Պուտինի ելույթը՝ կետերով

Ռուսական բանակը 2025 թվականին ազատագրել է ավելի քան 300 բնակավայր․ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստում։

Պուտինի ելույթի առանցքային մասերը՝ կետերով

  • Եթե Կիևը հրաժարվի մասնակցել առարկայական բանակցություններին, Ռուսաստանը կհասնի հողերի ազատագրմանը ռազմական ճանապարհով։
  • Ռուսական բանակը հետևողականորեն կլուծի անվտանգության բուֆերային գոտու ընդլայնման հարցը։
  • «Հատուկ ռազմական գործողության» նպատակները անպայման կիրականացվեն։
  • Առաջնահերթություններից մեկը միջուկային զենքի կատարելագործումն է՝ ագրեսորին զսպելու համար։
  • Ես բազմիցս ասել եմ, որ եվրոպական երկրներին ուղղված ռուսական սպառնալիքը սուտ է և անհեթեթություն։ Հակամարտությունների պատասխանատվությունը նրանց վրա է, ովքեր կարծում են, որ Ռուսաստանի հետ կարելի է խոսել ուժի դիրքերից։
  • Աշխարհաքաղաքական վիճակը շարունակում է լարված մնալ։
Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026