01 Ապր
2026
5° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լավրովն ու Արաղչին Մոսկվայում քննարկել են Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը

Լավրովն ու Արաղչին Մոսկվայում քննարկել են Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Աբբաս Արաղչին Մոսկվայում քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտարարվել է նախարարների միջև բանակցություններից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում։

Լավրովը նշել է, որ իր իրանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ քննարկել են երկկողմ հարաբերությունները, Իրանի միջուկային խնդիրը և տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում և Կասպյան տարածաշրջանում տիրող իրավիճակը։

Արաղչին հավելել է, որ այս հարցերից բացի, այսօրվա բանակցություններում քննարկվել է նաև Ուկրաինայի հակամարտությունը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026