
ԱԺ-ն հաստատեց 2026 թվականից 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքների համար նոր նպաստների չափերը
ԱԺ-ն այսօր հաստատեց 2026 թվականից 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքների համար նոր նպաստների չափերը։
2026 թվականից սկսած ընտանիքի երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար (մինչև 6 տարին լրանալը) պետությունն ամսական կփոխանցի 50 հազար դրամ նպաստ։
2026 թ. սեպտեմբերի 1-ից երեխաների ծննդյան միանվագ նպաստը կլինի 500 հազար դրամ։ Դրանք տրվելու են միայն այն երեխաներին, որոնք ծնվելուց հետո մեկ տարվա ընթացքում ստացել են ՀՀ քաղաքացիություն:
ՀՀ-ում 1-ին և 2-րդ երեխայի ծննդյան նպաստը կազմում է 300 հազարական դրամ, 3-րդ և 4-րդ երեխաների համար՝ մեկական մլն դրամ, 5-րդ և հաջորդ երեխաների համար՝ 1,5-ական մլն դրամ:


