
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի 47-ամյա պրոֆեսորին սպանված են գտել իր տանը
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի միջուկային գիտության և ֆիզիկայի պրոֆեսոր Նունու Լուրեյրուն մահացած է հայտնաբերվել Մասաչուսեթսում իր տանը հարձակման ենթարկվելուց հետո։ Նա 47 տարեկան էր․ գրում է Euronews-ը։
Իրավապահների համաձայն՝ Լուրեյրուն ստացել է բազմաթիվ հրազենային վնասվածքներ։ Նա հոսպիտալացվել է, բայց մահացել է հիվանդանոցում դեկտեմբերի 16-ին։
«Ես կցանկանայի իմ խորին ցավակցությունը հայտնել Նունու Լուրեյրուի ընտանիքին, ընկերներին և սիրելիներին… Սպանության հետաքննությունը շարունակվում է»,- ասվում է ոստիկանապետի հաղորդագրության մեջ։
Մահախոսականը հրապարակվել է նաև Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կայքում։


