
Երթևեկության և հետիոտնային անցումի փոփոխություն՝ Ազատություն-Բաբայան խաչմերուկում
Դեկտեմբերի 19-ից լուսացույցները, «կանգ գիծը» և հետիոտնային անցումները կտեղափոխվեն դեպի խաչմերուկ՝ նոր կառուցված անվտանգության կղզյակի մոտ․ տեղեկացնում են քաղաքապետարանից։
«Բաբայան փողոցում՝ Հյուսիսային ճառագայթի կողմից եկող ուղղությամբ կկազմակերպվի հետիոտնային անցում, իսկ Ազատության պողոտայի 2 կողմերում հետադարձերը կկազմակերպվեն մինչև խաչմերուկ մոտենալը, խաչմերուկում՝ Ազատության պողոտայի 2 կողմերում, կարգելվի հետադարձը»,- ասված է հաղորդագրությունում:


