30 Հուն
2026
-4° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կոչ եմ անում կենտրոնանալ ռուսական սառեցված ակտիվների վրա, որ պահվում են ոչ միայն Բելգիայում, այլև մյուս երկրներում․ Իտալիայի վարչապետ

Կոչ եմ անում կենտրոնանալ ռուսական սառեցված ակտիվների վրա, որ պահվում են ոչ միայն Բելգիայում, այլև մյուս երկրներում․ Իտալիայի վարչապետ

Ըստ Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի՝ բեռլինյան բանակցությունները, որտեղ քննարկվել է Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հարցը, հաջողված էին։ «Էական առաջընթաց է գրանցվել Ուկրաինայի համար անվտանգության հավելյալ երաշխիքներ ունենալու հարցում»,- Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է նա։

Ջորջա Մելոնին նշել է, որ Եվրոպայի խորհուրդը պետք է շարունակի ֆինանսավորել Կիևին, բայց նաև ընդգծել է, որ Հռոմը չի պատրաստվում զինվորներ ուղարկել Ուկրաինա։

Միևնույն ժամանակ Մելոնին հայտարարել է, որ Ռուսաստանը հակամարտության կարգավորման համար առաջ է քաշում չափազանց «անհիմն» պահանջներ։ «Պետք է գտնել օրինական մեխանիզմներ` ռուսական սառեցված ակտիվներն օգտագործելու և դրանցով Ուկրաինային վարկ տրամադրելու համար։ Դրանք, ի դեպ, պահվում են ոչ միայն Բելգիայում, այլև ԵՄ այլ երկրներում»,- ասել է Իտալիայի կառավարության ղեկավարը։

Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ ԵՄ որոշ երկրներ դեմ են ծրագրին, որով նախատեսվում է ռուսական ակտիվների հաշվին վարկ տրամադրել Կիևին։

 

 

 

Ռազմագերիներ