
«Ռոսկոմնադզոր»-ը հայտնել է Ռուսաստանում արգելափակված Roblox հարթակի հետ համագործակցելու պատրաստակամության մասին
«Ռոսկոմնադզոր»-ը հայտնել է Ռուսաստանում արգելափակված Roblox առցանց խաղերի հարթակի հետ համագործակցելու պատրաստակամության մասին․ գրում է RT-ն։
Հարթակի ղեկավարությունը հայտնել է, որ պատրաստ է միջոցներ ձեռնարկել վտանգավոր տեղեկատվությունը հեռացնելու համար։
«Հարթակը նախկինում չի արձագանքել իրավական պահանջներին։ Roblox-ն այժմ խոստովանում է, որ բավարար չափով չի մոդերացրել խաղերի բովանդակությունը և չի ապահովել օգտատերերի չաթերի անվտանգությունը»,-հայտնել են «Ռոսկոմնադզոր»-ից։


