
Սրանք էլ կանցնեն, բայց Սուրբ Էջմիածինը կմնա հավիտյանս․ Բագրատ սրբազան
«Սրբազան պայքար» շարժում տարածել է Բագրատ Սրբազանի խոսքերը, որ հոգևորականն ասել է կալանավորվելուց 3 օր առաջ։ Ներկայացնում ենք ստորև․
«Սրբազանները մահ և հալածանք են տեսել, ամեն ինչ տեսել են: 1937թ-ին, երբ մեծ հալածանքներ էին Հայ Եկեղեցու նկատմամբ, գնդակահարվում, հալածվում, անարգվում, զրպարտվում էին մեր Սրբազաններ:
Բագրատ արքեպիսկոպոս Վարդազարյան, Արտակ արքեպիսկոպոս Սմբատյանց… գնդակահարվում էին Պետական Անվտանգության կոմիտեի նկուղներում, նրանց հոգևոր եղբայրներից մեկը` Թադևոս եպիսկոպոս Մարտիրոսյանը, իր վերջին վայրկյանի նշանավոր խոսքերն է ասել, որոնք մնացել են որպես ուղենիշ, ասելով. «Մեծ է Սուրբ Էջմիածնի ներկայությունը հայ ազգի պատմության մեջ: Անցել են շատ թշնամական ժամանակներ, սրանք էլ կանցնեն, մենք էլ ձեզ հետ կանցնենք, բայց Սուրբ Էջմիածինը կմնա հավիտյանս»։


