01 Ապր
2026
6° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տիրադավերից մեկն աղերսում էր՝ Արցախի շրջափակման այնպիսի տեքստ կազմել, որ իշխանությունը չբարկանա․ քաղաքագետ

Տիրադավերից մեկն աղերսում էր՝ Արցախի շրջափակման այնպիսի տեքստ կազմել, որ իշխանությունը չբարկանա․ քաղաքագետ

Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն․ Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը։

«Արցախի շրջափակման վերջին փուլն էր։ Ռուբենը շրջափակման մեջ էր։ Նրա խնդրանքով, իր գրասենյակներից մեկում հավաքվել էինք մեծ թվով հանրային գործիչներ, երևի մի հիսուն հոգի կլինեինք։ Հեռակապով մեզ միացավ Ռուբենը, Արցախի՝ արդեն սիմվոլիկ դարձած թթի ծառի տակից։

Քննարկման արդյունքում Ռուբենը խնդրեց հայտարարության մի տեքստ կազմել՝ ուղղված աշխարհին։ Որպեսզի դա արագ արվի, ստեղծվեց աշխատանքային փոքր խումբ, որի մեջ էր նաև ապագա տիրադավը, որի որակների մասին որևէ պատկերացում չունեի։ Գիտեի միայն, որ ոտից գլուխ Ռուբենին պարտական է։

Մարդկայնորեն անտանելի էր տեսնել, թե բարձրաստիճան հոգևորականը ոնց էր աղերսում տեքստը մեղմ կազմել, որ հանկարծ իշխանությունները չբարկանան։ Ի՞նչ Արցախ, ի՞նչ Ռուբեն, դրան ոչինչ չէր հետաքրքրում։ Միայն՝ իշխանության բարեհաճությունը։ Իհարկե, նրան բանի տեղ դնող չեղավ, բայց տեսարանը անտանելի էր։

Ու այս մարդը հիմա գնում է Մայր Աթոռ՝ Վեհափառին «բան ասելու»։ Հետն էլ քարշ տված՝ տանում է Արցախի թեմի առաջնորդին, որին իր իսկ համայնքը մերժել է»,- նշել է Հովհաննիսյանը։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026