23 Դեկ
2024
1.3° c ԵՐԵՎԱՆ
6.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կոչ ենք անում Ադրբեջանին քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքով մարդկանց ազատ տեղաշարժն ապահովելու համար. ԵԱՀԿ

Կոչ ենք անում Ադրբեջանին քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքով մարդկանց ազատ տեղաշարժն ապահովելու համար. ԵԱՀԿ

ԵԱՀԿ-ն հանդես է եկել պատասխան հայտարարությամբ՝ ուղղված Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Մենք համոզված ենք, որ առաջընթացի միակ ճանապարհը խաղաղությունն է, երկխոսությունը և Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը՝ միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ փոխադարձ հարգանքի հիման վրա։

Մենք բարձր ենք գնահատում այն քրտնաջան աշխատանքը, որը տարվում  է երկու երկրների կողմից՝ տասնամյակների հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար, խոստանում ենք մեր շարունակական աջակցությունն այդ ջանքերին:

Պետքարտուղար Բլինքենի մեջբերմամբ՝ «Հարավային Կովկասում խաղաղությունը հնարավոր է ձեռք բերել»։ Մենք իսկապես հավատում ենք դրան: ԱՄՆ-ը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցություններին, տևական և կայուն խաղաղության համաձայնագրի ձեռքբերմանը, հարաբերությունների կարգավորմանը, սահմանների սահմանազատմանը, տրանսպորտային և հաղորդակցության կապերի բացմանը:

Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում բոլոր մարդկանց իրավունքների և անվտանգության ապահովման համար ծանր աշխատանք կատարելը մեծ դիվիդենտներ կբերի Ադրբեջանին և Հայաստանին։ Կոչ ենք անում կողմերին զերծ մնալ սադրիչ, սպառնալից կամ թշնամական գործողություններից կամ հռետորաբանությունից։ Որպես անվտանգության բարելավման ելակետ՝ մենք կոչ ենք անում Ադրբեջանին քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղ գազի և էլեկտրաէներգիայի մշտական մատակարարումն ապահովելու, ինչպես նաև ապրանքների և մարդկանց ազատ հոսքն ու տեղաշարժն ապահովելու համար, այդ թվում՝ Լաչինի միջանցքով։ Այս առումով ես կոչ եմ անում Ադրբեջանին հավատարիմ մնալ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի հրամանի տառին և ոգուն։ Պարոն նախարար, Միացյալ Նահանգները կշարունակի աշխատել Ադրբեջանի և Հայաստանի հետ երկկողմ, բազմակողմ, ինչպես նաև գործընկերների միջոցով, ինչպիսիք են Եվրամիությունը և միջազգային կազմակերպությունները՝ օգնելու հասնել կայուն և արժանապատիվ խաղաղության»: