
Փակե՛ք խանութը, անձամբ հետևելու եմ․ Փաշինյանը բարկացավ
Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է փակել երևանյան խանութներից մեկը, որի աշխատակիցը վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներից մեկին ասել է, որ կանխկին գնումների դեպքում արժեքն ուրիշ է, անկանխիկի դեպքում՝ ուրիշ։
«Ինչների՞ս է պետք կանխիկ փողը, կարո՞ղ եք ասել։ Ի՞նչ են անում մարդիկ կանխիկով՝ կաշառք են տալիս, ստվերային առևտուր են անում։ Ի՞նչ պոզիտիվ բան կա,որ հնարավոր չէ անել անկանխիկով։ Փակե՛ք էդ խանութը, ձևը գտեք, փակեք, ստուգելու եմ։ Ամեն օր կողքով անցնելու եմ։ Մինչև անձնական թույլտվությունս չլինի, էդ խանութը չի բացվելու։ Քանի նման խանութ իմանամ, փակվելու են»,-ասել է նա։


