
Հայաստանում ՀՆԱ-ի աճը 2026 թվականին կկազմի 5.3%․ ԵԶԲ
Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) մակրոտնտեսական կանխատեսման համաձայն՝ եվրասիական երկրների տնտեսությունները 2026 թվականին կաճեն մինչև 9.3%։
ԵԶԲ անդամ յոթ երկրների համախառն ՀՆԱ-ի աճը 2026 թվականին կկազմի 2.3%, որտեղ առաջատարները կմնան Ղրղզստանը (9.3%), Տաջիկստանը (8.1%), Ուզբեկստանը (6.8%) և Ղազախստանը (5.5%)։ ՀՆԱ-ի աճը 2026 թվականին Հայաստանում կկազմի 5.3%, Բելառուսում՝ 1.8%, իսկ Ռուսաստանում՝ 1.4%։
Միևնույն ժամանակ, տարածաշրջանում գնաճը կշարունակի դանդաղել՝ հասնելով 6.4%-ի 2026 թվականին։
«Ներդրումները մնում են տարածաշրջանում աճի հիմնական շարժիչ ուժը, մասնավորապես՝ արտադրության և հանքարդյունաբերության, էներգետիկայի և շինարարության ոլորտներում: Ապրանքային շուկաները կշարժվեն խառը ուղղություններով. նավթի գները փոքր-ինչ կնվազեն, մինչդեռ մետաղների և ոսկու գները կմնան բարձր: Դոլարն աստիճանաբար կորցնում է իր բաժինը կենտրոնական բանկերի պահուստներում, բայց նրա դերը հաշվարկներում մնում է կայուն», – նշում են ԵԱԶԲ վերլուծաբանները։
Միևնույն ժամանակ՝ ԵԶԲ վերլուծաբանների կարծիքով, համաշխարհային տնտեսությունը կաճի մի փոքր ավելի դանդաղ տեմպերով, քան 2024-2025 թվականներին, և աստիճանաբար կհարմարվի նոր առևտրային սահմանափակումներին: ԱՄՆ-ում 2026 թվականին աճը, սակագնային հակամարտության և բարձր պարտքի մակարդակի պայմաններում, կանխատեսվում է, որ կկազմի մոտ 1.6%: Եվրոգոտու տնտեսությունը կաճի 1.1%-ով՝ հիմնականում պաշտպանության և ենթակառուցվածքների վրա պետական ծախսերի աճի շնորհիվ: Չինաստանի տնտեսությունը կարող է աճել 4.6%-ով 2026 թվականին։


