29 Հուն
2026
-4° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նեթանյահուն հայտարարել է Եգիպտոսի հետ 35 միլիարդ դոլարի գազային համաձայնագրի մասին

Նեթանյահուն հայտարարել է Եգիպտոսի հետ 35 միլիարդ դոլարի գազային համաձայնագրի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է Եգիպտոսի հետ 35 միլիարդ դոլարի գազային համաձայնագրի կնքման մասին. գրում է CNN-ը:

Հեռուստատեսային հայտարարության մեջ Նեթանյահուն համաձայնագիրը որակել է որպես «Իսրայելի պատմության մեջ ամենամեծ գազային համաձայնագիրը»։ Նրա խոսքով՝ համաձայնագրի արժեքը 112 միլիարդ շեկել է (մոտ 34.6 միլիարդ դոլար)։

Գործարքը ներառում է ամերիկյան Chevron էներգետիկ ընկերությունը, որը գազ կմատակարարի Եգիպտոսին։

«Այս համաձայնագիրը մեծապես ամրապնդում է Իսրայելի կարգավիճակը որպես տարածաշրջանային էներգետիկ տերություն և նպաստում է մեր տարածաշրջանի կայունությանը։ Այն խրախուսում է այլ ընկերություններին ներդրումներ կատարել գազի հետախուզման մեջ Իսրայելի տնտեսական ջրերում», – նշել է  Նեթանյահուն։

Եգիպտոսի կառավարությունը դեռևս պաշտոնական մեկնաբանություն չի արել հայտարարության վերաբերյալ։

Ռազմագերիներ