
Վեհափառ Հայրապետը մինչև կյանքի վախճանը մնալու և գործելու է, Աստված երկար կյանք տա իրեն․ Տեր Փառեն քահանա
Վեհափառ Հայրապետը հանգստի կոչվելու կարիք չունի, որովհետև նա եռանդուն է և ուժեղ, բազում հոգևոր ծրագրեր ունի անելու։ Նա մինչև իր կյանքի վախճանը մնալու և գործելու է, Աստված երկար կյանք տա իրեն․ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Տեր Փառեն քահանա Առաքելյանը, որը ներկայացնում է Արագածոտնի թեմը։
Հարցին՝ Վեհափառի ընդդիմախոսներին կհաջողվի՞ այսօր զավթել Մայր Աթոռը, նա պատասխանեց․ «Ես պնդում եմ, որ Ամենայն հայոց կաթողիկոսն իր գահին նստելու է մինչև իր կյանքի վախճանը և օրհնելու է բոլորիս։ Այսօր մենք Վեհափառի գլխավորությամբ միաբանական աղոթք ենք անելու և գնանք տուն»։


