31 Մար
2026
13° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆրանսիացի անեսթեզիոլոգը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ հիվանդներին միտումնավոր թունավորելու համար․ 12-ը մահացել է

Ֆրանսիացի անեսթեզիոլոգը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ հիվանդներին միտումնավոր թունավորելու համար․ 12-ը մահացել է

Ֆրանսիացի անեսթեզիոլոգ Ֆրեդերիկ Պեշյեն, որին մամուլն անվանում է «Բժիշկ Մահ», դատապարտվել է ցմահ ազատազրկման Բեզանսոնի երկու մասնավոր կլինիկաներում 30 հիվանդի թունավորման համար, որոնցից 12-ը մահացել են․ գրում է գրում է Euronews-ը։

Թունավորման դեպքերը տեղի են ունեցել 2008-2017 թվականներին,  4-ից 89 տարեկանների շրջանում:

Քննության վարկածի համաձայն՝ Պեշյեն միտումնավոր դեղամիջոցներին ավելացրել է նյութեր, որոնք կարող են սրտի կանգ կամ արյունահոսություն առաջացնել, ինչպիսին են կալիումը, տեղային անզգայացնողները, ադրենալինը և հեպարինը։

Մեղադրող կողմը հայտարարել է, որ նրա նպատակն էր հոգեբանական վնաս հասցնել այն գործընկերներին, որոնց հետ նա կոնֆլիկտ է ունեցել, և ցուցադրել իր ուժը՝ արտակարգ իրավիճակներում օգնության հասնելով։

 

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026