31 Մար
2026
13° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սա թուրքական ծրագիր է, որն իրականացվում է նրանց տեղապահների՝ կոնկրետ Փաշինյանի ձեռամբ․ Լիլիթ Գալստյան

Սա թուրքական ծրագիր է, որն իրականացվում է նրանց տեղապահների՝ կոնկրետ Փաշինյանի ձեռամբ․ Լիլիթ Գալստյան

Այս իրավիճակի գնահատականը չի տեղավորվում որևէ բանական մարդու գլխումՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում ABC Media-ի հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ 

«Մեր ամենադաժան երազներում մենք չէինք կարող այս իրավիճակի ականատեսը լինել։ Այն, ինչ կատարվում է, քրեորեն պատժելի հանցագործություն է։ Եվ ավելի քան ակնհայտ է, որ այն ուղղորդված է ՀՀ իշխանությունների և անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Ըստ էության՝ սա ոչ միայն ասպատակություն է Հայ եկեղեցու նկատմամբ,  այլ նաև հայոց պետականության ու ժողովրդի հանդեպ։ Մեր ազգային ամենամեծ հեղինակությունն ունեցող ինստիտուտի կազմաքանդումը նշանակում է ուղղակի դավաճանական, թշնամական հարձակում հայ ժողովրդի նկատմամբ։ Ինձ ավելի քան հստակ է, որ սա թուրքական ծրագիր է, որն իրականացվում է նրանց տեղապահների՝ կոնկրետ Փաշինյանի ձեռամբ»,- ասաց նա։

Նշենք, որ Ամենայն հայոց կաթողիկոսի ընդդիմախոսները՝ 10 եպիսկոպոսների գլխավորությամբ, այսօր Մայր Աթոռում էին՝ պահանջելով Վեհափառի հրաժարականը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026