31 Մար
2026
13° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այսօր վարչակարգը պարտվեց ու հանրությունից ապտակ ստացավ․ Ստեփան Դանիելյան

Այսօր վարչակարգը պարտվեց ու հանրությունից ապտակ ստացավ․ Ստեփան Դանիելյան

Այսօր վարչակարգը պարտվեց ու հանրությունից ապտակ ստացավ․ գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Նույնիսկ վարչակարգի ադմինիստրատիվ ռեսուրսները չբավականացրին ջարդել ի պաշտպանություն Եկեղեցու հանրության աջակցությունը:

Եկեղեցու պաշտպանները գիտեն, թե ինչու են եկել Էջմիածին, մոտիվացված ու գաղափարականացված են: Թշնամի ճամբարը մոտիվացված չէ, գաղափարականացված չէ ու հիմնականում պատանդի կարգավիճակով է մասնակցում Մոլագարի նախաձեռնություններին:

Բայց նրանք չեն նահանջելու, նահանջելու տեղ չունեն էլ: Դեկտեմբերի 28-ին, հատկապես Հունվարի 6-ին, փորձելու են է՛լ ավելի կազմակերպված ձևով գրոհել Մայր Աթոռը: Մենք պետք է պատրաստ լինենք այդ սադրանքներին»,-գրել է նա:

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026