
Թրամփը ստորագրել է 901 մլրդ դոլարի ԱՄՆ ռազմական բյուջեի մասին օրենքը, որից 400 միլիոնը կուղղվի Ուկրաինային
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է 2026 թվականի համար 901 միլիարդ դոլարի ռազմական բյուջեի մասին օրենքը։
Փաստաթուղթը նաև մոտ 400 միլիոն դոլարի օգնություն է նախատեսում Ուկրաինային անվտանգության ոլորտում։ Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Նշվում է, որ 2026 թվականի ռազմական բյուջեն 8 միլիարդ դոլարով ավելի կլինի, քան Թրամփի վարչակազմն էր պահանջել։ Օրենքը ներառում է ամենը՝ սկսած գնվելիք նավերի, ինքնաթիռների և հրթիռային համակարգերի քանակից մինչև զորքերի վարձատրության բարձրացում և աշխարհաքաղաքական սպառնալիքներին արձագանք։

