29 Հուն
2026
-4° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մակրոնը ԵՄ գագաթնաժողովի արդյունքներն Ուկրաինայի համար «շատ լավ» է որակել

Մակրոնը ԵՄ գագաթնաժողովի արդյունքներն Ուկրաինայի համար «շատ լավ» է որակել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրոպական խորհրդի գագաթնաժողովի արդյունքներն անվանել է «շատ լավ» Ուկրաինայի համար՝ չնայած այն հանգամանքին, որ երկրները որոշել են Կիևին տրամադրել ԵՄ բյուջեով երաշխավորված վարկ՝ սառեցված ռուսական ակտիվների փոխարեն․ գրում է ria.ru-ն։

«Իմ պատասխանն այն է, որ մենք Ուկրաինային տվեցինք այն, ինչ խոստացել էինք։ Որոշման բացակայությունն աղետալի կլիներ։ Բարեբախտաբար, մենք կայացրինք հստակ որոշում, հստակ պարտավորություն՝ կոնկրետ արդյունքներով։ Այսպիսով՝ սա շատ լավ գագաթնաժողով է Ուկրաինայի համար։ Սա կայունության, տեսանելիության և եվրոպացիների աջակցության ուղերձ է», – նշել է Մակրոնը։ 

Ավելի վաղ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան հայտարարել էր, որ Եվրամիությունն Ուկրաինային կտրամադրի 90 միլիարդ եվրոյի վարկ, որը հիմնված կլինի ԵՄ բյուջեի վրա և հնարավոր է՝ փոխհատուցվի ռուսական ակտիվներից, որոնց սառեցումը Մոսկվան անվանել է գողություն։

Ռազմագերիներ