14 Հուն
2026
-1° c ԵՐԵՎԱՆ
-0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եվրախորհրդարանը փորձում է խաթարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը․ Ալի Ահմեդով

Եվրախորհրդարանը փորձում է խաթարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը․ Ալի Ահմեդով

Եվրոպական խորհրդարանը ցանկանում է խոչընդոտել Հարավային Կովկասում խաղաղությանը, խաթարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և խոչընդոտներ ստեղծել համագործակցության համար։

Այս մասին, ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, Միլլի Մեջլիսի լիագումար նիստում հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի առաջին փոխնախագահ Ալի Ահմեդովը։

«Ցավոք, Եվրոպական խորհրդարանը, որոշ միջազգային խմբերի հետ միասին, տարբեր երկրների ներքին գործերին միջամտելուց բացի, միտումնավոր փորձում է սադրանքներ, բռնի հեղաշրջումներ և անկայունություն ստեղծել այդ երկրներում։ Բնականաբար, ոչ մի պետություն դա թույլ չի տա, և Ադրբեջանը բացառություն չէ»,- նշել է Ասադովը։

Ռազմագերիներ