29 Դեկ
2024
1.3° c ԵՐԵՎԱՆ
3.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի և Հայաստանի միջև սահմանը լավագույններից մեկն է․Հայաստանում Իրանի դեսպան

Իրանի և Հայաստանի միջև սահմանը լավագույններից մեկն է․Հայաստանում Իրանի դեսպան

Մենք աջակցում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը
եւ ամուր ու երկարաժամկետ խաղաղությանը տարածաշրջանում․ այս մասին «Նոր տարածաշրջանային
իրողություններ» եւ «Խաղաղության խաչմերուկ» կոնֆերանսում  հայտարարել է Հայաստանում
Իրանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

Դեսպանը կարևորել է Հայաստանի եւ Իրանի վաղեմի կապերը  և նշել,
որ դրանք մեծ նշանակություն ունեն հարաբերությունների ներկա զարգացման համար։

«Մեր ընդհանուր սահմանը Հայաստանի հետ ամենակարճն է տարածաշրջանի
այլ երկրների համեմատ, բայց որակի տեսակետից այն լավագույններից մեկն է։ Այդ սահմանը
միշտ եղել է բարեկամության եւ բարիդրացիության սահման։ Երկու երկրները երբեք չեն սպառնացել
միմյանց և միշտ հնարավորություններ են ստեղծել փոխադարձ զարգացման համար։ Մեր փոխադարձ
ապրանքաշրջանառության ծավալը ավելացել է եւ հասնում է 1 մլրդ դոլարի։ Երկրները փոխշահավետ
պայմանագրեր են կնքել էներգետիկայի եւ ենթակառուցվածքի զարգացման ոլորտում»,- նշել
է Սոբհանին և հավելել, որ ուսումնասիրվում է նաեւ հարաբերությունների զարգացման պոտենցիալը։

«Հաղորդակցությունների ապաշրջափակումը կնպաստի հարաբերությունների
զարգացմանը ոչ միայն երկու երկրների, այլեւ տարածաշրջանի բոլոր երկրների միջեւ»,- նշել
է դիվանագետը։