06 Մար
2026
-2° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինան երախտապարտ է Ադրբեջանին՝ «ՌԴ զինված ագրեսիայի դեմ» պայքարում գործնական աջակցության համար. Զելենսկի

Ուկրաինան երախտապարտ է Ադրբեջանին՝ «ՌԴ զինված ագրեսիայի դեմ» պայքարում գործնական աջակցության համար. Զելենսկի

Ուկրաինան խորին երախտագիտություն է հայտնում Իլհամ Ալիևին՝ «Ռուսաստանի զինված ագրեսիայի դեմ» պայքարում համերաշխության և գործնական աջակցության համար։ Այս մասին նշվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված շնորհավորական նամակում՝ նրա ծննդյան օրվա առթիվ։

«Հատկապես բարձր է գնահատվում երկրի էներգետիկ համակարգի գործունեությունն ապահովելու համար տրամադրված մարդասիրական օգնությունը, օկուպացիայից ազատագրված Կիևի մարզի Իրպեն քաղաքի վերականգնմանը մասնակցությունը, ինչպես նաև պատերազմական շրջաններից ուկրաինացի երեխաների առողջացմանն ու վերականգնմանն ուղղված միջոցառումները», – նշվել է նամակում։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ