23 Դեկ
2024
1.3° c ԵՐԵՎԱՆ
6.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն գոհ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններն ընթանում են տարբեր հարթակներում․ Պետդեպ

ԱՄՆ-ն գոհ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններն ընթանում են տարբեր հարթակներում․ Պետդեպ

Միացյալ Նահանգներն ուրախ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվում են։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։

«Անհամբերությամբ սպասում ենք բանակցությունների հերթական փուլը հյուրընկալելուն, կողմերը շարունակում են հետամուտ լինել Հվ․ Կովկասում խաղաղ ապագային: Ուղիղ երկխոսությունն առանցքային դեր ունի խնդիրների լուծման և տևական խաղաղության հասնելու գործում։ ԱՄՆ-ն գոհ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններն ընթանում են տարբեր հարթակներում»,- ասել է Պատելը:

Նշենք, որ բանակցությունների հերթական փուլը տեղի կունենա հունիսի 12-ին, կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները Վաշինգտոնում։