
Մերձավանի 0․2 հա մակերեսով հողամասը մասնավորից կանցնի համայնքին
Գլխավոր դատախազությունը 2025-ի հուլիսի 16-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ 2018-ին կայացած աճուրդներից մեկն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով․ տեղեկացնուն են Դատախազությունից։
«Հակակոռուպցիոն դատարանը դեկտեմբերի 12-ին բավարարել է հայցն, ու անվավեր է ճանաչվել 0.2 հա մակերեսով հողամասի՝ վերաբերյալ 2018-ի օգոստոսի 17-ին անցկացված աճուրդը։ Որպես անվավերության հետևանք՝ անվավեր են ճանաչվել Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրի և ֆիզիկական անձի միջև 2018-ի օգոստոսի 22-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Արմավիրի մարզի Փարաքար համայնքին կվերադարձվի 0.2 հա մակերեսով հողամասը»,- ասված է հաղորդագրությունում։


