31 Մար
2026
12° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կոմպրոմատներով վարկաբեկելը չի աշխատում, մոլագարի ձեռքում մնացել է մեկ գործիք՝ բռնությունը․ քաղաքագետ

Կոմպրոմատներով վարկաբեկելը չի աշխատում, մոլագարի ձեռքում մնացել է մեկ գործիք՝ բռնությունը․ քաղաքագետ

Նա` որպես դեղին թերթի խմբագիր, իսկ հետո` որպես Հայաստանի դեղին վարչապետ, իր զինանոցում ունեցել է հիմնական մեկ գործիք` մարդկանց վարկաբեկելու միջոցով հասնել իր նպատակներին. Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Դիտարկենք այդ գործիքի կիրառման մեթոդոլոգիան։ Մարդկանց վարկաբեկման եղանակով ահաբեկելու համար պետք է երկու հիմնական նախապայման.

հանրությունը պետք է ունենա որոշակի արժեքային համակարգ, բարոյական չափանիշներ և նորմեր,
պետք է լինի հանրային պախարակման երևույթ:
Այս երկու նախապայմանի դեպքում, որևէ անձի պետք է մեղադրել այդ հանրային նորմերի ու բարոյական չափանիշների խախատման համար, որից հետո կազմակերպել հանրային պախարակում: Հին Հունաստանում դա կոչվում էր Օստրակիզմ, երբ պոլիսի հանրային ժողովը՝ Ագորան, որևէ անձի վտարում էր քաղաքից որպես հանրության բարոյականության ու չափանիշների համար վտանգ պարունակող անձ:

Մոլագարը ողջ կյանքում օգտագործել է այդ մեթոդոլոգիան, սակայն հիմա դա սկսել է չաշխատել: Հրապարակում է կոմպրոմատներ, ԱԱԾ արխիվի նյութեր (ինչը պետական հանցագործություն է), և հանկարծ դա այլևս զանգվածի վրա ազդեցություն չի ունենում:

Ի՞նչն է պատճառը:

Պատճառը շատ պարզ է, ինչպես ասացինք, Օստրակիզմի համար նախ պետք է լինի կազմակերպված հանրություն, բարոյական չափանիշներ, և հանրային կարծիք, որպեսզի այդ գործիքների միջոցով հնարավոր լինել հեղինակազրկել մարդուն: Սակայն Մոլագարի 7 տարվա իշխանությունից հետո այդ ամենն արդեն հարցականի տակ է:

Ընդհանրական հանրություն այլևս չկա, այլ կան միմյանց հանդեպ թշնամի հատվածներ,
բարոյական չափանիշներն այլևս ոչնչացված են՝ դավաճանությունն արդեն նորմալ երևույթ է, պարտությունը հաղթանակ է, Հայրենիք հասկացությունը փլուզում են, տարերային եղանակով վ սեքսուալ հեղափոխություն է խրախուսվում, թմրամոլությունն արդեն լայնամաշտաբ չափերի է հասել, չշարունակենք այս երկար շարքը:

Նման պարագայում դժվար է հանրային պախարակում կազմակերպել ու մարդկանց Օստրակիզմի ենթարկել: Որքան է չարչարվի մոլագարը, նրա հիմնական գործիքն այլևս չի աշխատում, այլ գործիք նա չունի բացի բռնությունը, որի հնարավորությունները սահմանափակ են»,- նշել է քաղաքագետը։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026