
Գյումրիի դեպքերից հետո կալանավորված Կարուշ Հովեյանն ազատ է արձակվել
Երկու ամսվա ապօրինի կալանքից հետո ազատ է արձակվել «ՀայաՔվե»-ի Գյումրիի կառույցի անդամ Կարուշ Հովեյանը. տեղեկացնում են «ՀայաՔվե» նախաձեռնությունից։
«Նա անհիմն կերպով ձերբակալվել, ապա ապօրինաբար կալանավորվել էր հոկտեմբերի 20-ին Գյումրիի քաղաքապետարանի շենքի առջև տեղի ունեցած քաշքշուկից հետո` շինծու և չհիմնավորված մեղադրանքով:
Կարուշ Հովեյանի տրամադրությունը տեղն է, կամքն` անկոտրում: Պայքարը շարունակվում է»,- ասված է հայտարարության մեջ:

