
Զելենսկին հայտարարել է, որ մտադիր չէ պահպանել նախագահի աթոռը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ մտադիր չէ պահպանել նախագահի աթոռը․ գրում է tsn.ua-ն։
«Իմ արձագանքն ԱՄՆ-ից եկող ազդանշաններին շատ բաց էր. ես ասացի, որ մտադիր չեմ պահպանել նախագահի աթոռը որևէ պարագայում։ Իհարկե, եթե ապահովվի պատշաճ, արժանապատիվ և ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու հնարավորությունը»,- ընդգծել է պետության ղեկավարը։
Զելենսկիի խոսքով՝ պատերազմի ժամանակ քվեարկության կազմակերպումը պահանջում է օրենսդրական փոփոխություններ։ Մասնավորապես, կարևոր է ուկրաինացիների անվտանգությունն ընտրությունների ժամանակ, «որպեսզի մարդիկ չզոհվեն, երբ գնան ընտրատեղամասեր»։
Նա հավելել է, որ Ուկրաինայի քաղաքացիները վախենում են պատերազմական շրջանում ընտրություններ անցկացնելուց։
Դեկտեմբերի 9-ին Զելենսկին հայտարարել էր 60-90 օրվա ընթացքում նախագահական ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին, բայց միայն այն դեպքում, եթե Միացյալ Նահանգները և եվրոպական երկրներն օգնեն ապահովել իր անվտանգությունը։


