31 Մար
2026
12° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Պուլպուլակների» երկիրը՝ ջրի համար պայքարող աշխարհի ֆոնին (ֆոտոշարք)

«Պուլպուլակների» երկիրը՝ ջրի համար պայքարող աշխարհի ֆոնին (ֆոտոշարք)

Խմելու մաքուր ջրի խնդիրն այսօր համաշխարհային մարտահրավերներ է։ Ասում են` տարիներ հետո մարդիկ ոչ թե նավթի, այլ հենց խմելու ջրի համար են պատերազմելու։

Աշխարհի բազմաթիվ երկրներ՝ Մերձավոր Արևելքից մինչև Աֆրիկա, Ասիայի խոշոր քաղաքներից մինչև Եվրոպայի հարավային տարածաշրջաններ, բախվում են ջրի պաշարների նվազման խնդրին` կլիմայական փոփոխությունների ու աճող սպառման պատճառով։ Միջազգային գնահատակններով՝ ավելի քան 2 միլիարդ մարդ արդեն ապրում է ջրի պակասի պայմաններում, իսկ այդ թիվը կարող է դեռ էապես աճել։

Տարածաշրջանի ջրային իրավիճակը 2025-ին հասել է նոր վտանգավոր աստիճանի։ Իրանում Ուրմիա լիճը, որը տարիներ շարունակ արդեն պայքարում էր կլիմայական փոփոխությունների, գյուղատնտեսական գերծախսի և ջրային կառավարման սխալների դեմ, չորացել է։  Լճի մեծ մասը վերածվել է փոշոտ հարթության, իսկ արբանյակային կադրերը փաստում են՝ ջրի մակարդակը շարունակում է արագորեն նվազել։ Թեհրանում ջրի խնդիրն այնքան սուր է, որ քննարկվում է Իրանի մայրաքաղաքը տեղափոխելու հարցը։

Այս ամենի ֆոնին ընդգծվում էր Հայաստանի յուրահատուկ առավելությունը՝ խմելու ջրի հասանելիությունը քաղաքացիների համար։ Երևանցիների համար ցայտաղբյուրները վաղուց սովորական են. չկա բակ կամ փողոց, որտեղ դրանք չլինեն։ «Պուլպուլակները», սակայն, անսովոր հաճույք են զբոսաշրջիկների համար:

«Պուլպուլակը» Երևանում պարզապես ջրի աղբյուր չէ․ այն քաղաքային հիշողություն է, առօրյա կանգառ, զովացնող կաթիլ` շոգ օրերին։ Մինչ աշխարհի տարբեր կետերում ջուրը դարձել է պայքարի և բախման պատճառ, Հայաստանում այն դեռ հոսում է բաց աղբյուրներով՝ հասանելի բոլորին։   Բայց այս առավելությունը ոչ թե հավերժական նվեր է, այլ պատասխանատվություն։ Ջրի կորուստները, անարդյունավետ կառավարումը և անխնա սպառումը կարող են շատ արագ վերացնել այն, ինչ մեզ այսօր թվում է բնական և անսպառ։ Կկարողանա՞նք այնպես անել, որ ոչ մշակույթը վերանա, ոչ էլ ջուրը մի օր դառնա շքեղություն։
Հասմիկ Պողոսյան

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026