31 Մար
2026
11° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Էկոպարեկները թավա ու զուգարանի եռաշերտ թուղթ են ձեռք բերել. ինչի՞ վրա են ծախսվում պետության գումարները․ «ՓաստԻնֆո»

Էկոպարեկները թավա ու զուգարանի եռաշերտ թուղթ են ձեռք բերել. ինչի՞ վրա են ծախսվում պետության գումարները․ «ՓաստԻնֆո»

Ամանորին ընդառաջ Էկոպարեկային ծառայությունը գնումներ է կատարել ՀՀ պետական բյուջեի հաշվին․ գրում է «Փաստինֆո»-ն։

Լրատվամիջոցը տեղեկացել է՝ Էկոպարեկային ծառայությունը, որը մշտապես աչքի է իր գնումներով, այս անգամ գնել է 2 թավա, զուգարանի եռաշերտ թուղթ և խոհանոցային թղթե սրբիչներ՝ 25․580 դրամ ընդհանուր արժեքով։

Ծառայությունը նաև տոնական զարդարանքներ է գնել՝ վճարելով 198.000 դրամ։

Հաջորդաբար ձեռք են բերվել թղթե բաժակներ և թղթե գրիչներ՝ 190.000 դրամով։

Եղել են նաև վերանորոգման և այլ ծախսեր։ Ըստ լրատվամիջոցի՝ 2025-ին Էկոպարեկային ծառայությունը, ընդհանուր առմամբ, պետբյուջեից ծախսել է մոտ 2 մլն դրամ։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026