31 Մար
2026
11° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Տաք երաշտներ», ֆոտոսինթեզի բացակայություն․ Ամազոնը մտնում է նոր՝ գերարևադարձային գոտի

«Տաք երաշտներ», ֆոտոսինթեզի բացակայություն․ Ամազոնը մտնում է նոր՝ գերարևադարձային գոտի

Կլիմայագետներն ահազանգում են՝ Ամազոնի կլիման գլխիվայր փոխվում է։ Կանաչ և խոնավ անտառներն արևադարձային գոտուց կարող են հայտնվել գերարևադարձային գոտում, ինչը Երկրի վրա դիտվել է մոտ 10 միլիոն տարի առաջ․ հետազոտությունը հրապարակվել է Nature գիտական հանդեսում։

Տարածաշրջանի համար առաջնային վտանգը «տաք երաշտն» է՝ սաստիկ շոգն ու  խոնավության պակասը։

Ըստ կանխատեսումների՝ եթե մինչև 2100 թվականը կլիմայական պայմանները սաղարթախիտ անտառներում լինեն նույնը, տարվա մեջ 150 օր այս տարածքը կհայտնվի գերարևադարձային գոտում՝ նույնիսկ անձրևոտ եղանակին։ Դա կարող է հանգեցնել Ամազոնում ֆլորայի և ֆաունայի կտրուկ փոփոխության։ Օրինակ՝ ջրի պակասի պատճառով ծառերը ստիպված «կփակեն» ծակոտիները, ինչի հետևանքով բույսերի հյուսվածքներում գերտաքացում կլինի՝ հանգեցնելով ֆոտոսինթեզի դադարի։

Գիտնականները պարզաբանում են, որ ներկայիս խիտ ջունգլիները ձևավորվել են ավելի մեղմ կլիմայում և ի զորու չեն լինի համակերպվել ու դիմադրել։

Սա ջերմոցային գազերի արտանետումների հետևանք է, ու եթե դրանք չնվազեն, պահպանվեն նույն ծավալներով, կտուժի ոչ միայն տեղական էկոհամակարգի, այլև մոլորակի կլիմայական հավասարակշռությունն առհասարակ։ Ամազոնը կարևոր դեր ունի ածխածնի շրջանառության, տեղումների ձևավորման և կենսաբազմազանության պահպանման գործում։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026