25 Հուն
2026
-4° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիայում նորից ԱԹՍ է ընկել

Թուրքիայում նորից ԱԹՍ է ընկել

Հերթական ԱԹՍ-ն է ընկել Թուրքիայում․ գրում են տեղական լրատվամիջոցները։

«Թուրքիայի հյուսիս-արևմուտքում՝ Բալըքեսիրի մարզում, անօդաչու թռչող սարքի հերթական միջադեպն է գրանցվել։ Ընկած ԱԹՍ-ն նկատել են տեղի բնակիչներն ու դրա մասին տեղեկացրել իրավապահներին։ Օբյեկտը տեղափոխվել է համապատասխան գերատեսչություն՝ մանրակրկիտ փորձաքննության»,- հայտնել են անվտանգային կառույցները։

Ո՞ր երկրին է պատկանում ԱԹՍ-ն ու ինչպե՞ս է հատել Թուրքիայի օդային սահմանը, մանրամասներ հայտնի չեն։ Նախնական տեղեկություններով՝  տուժողներ չկան, այլ վնասեր՝ նույնպես։

Նշենք, որ անցնող շաբաթվա ընթացքում Թուրքիայում արդեն երրորդ ԱԹՍ-ն է ընկնում։

Ռազմագերիներ