
Պատարագ՝ «Յոթ Վերք»-ում․ «Տէր, ողորմեա»-ի ժամանակ աղոթել են ազատազրկված հոգևորականների համար
Սուրբ Աբգար նախավկայի հիշատակության տոնի առիթով Շիրակի թեմի առաջնորդանիստ Յոթ Վերք եկեղեցում մատուցվեց պատարագ․ տեղեկանում ենք ՀԱԵ Արագածոտնի թեմի Facebook-ի էջից։
«Պատարագողն Էջմիածնի միաբան, «Իզմիրլյան» ԲԿ-ի հոգևոր տեսուչ Հովհաննես աբեղա Թորգոմյանն էր։
Հայր սուրբը ներկայացրեց օրվա խորհուրդն ու ընդգծեց, որ կարևո՛ր է ապրել Աստծո կամքին հավատարիմ։
Սուրբ Պատարագի «Տէր, ողորմեա» երգեցողության ժամանակ հոգևորականներն ու ներկա հավատացյալներն առանձնական աղոթք բարձրացրեցին ապօրինաբար ազատազրկված հոգևորականների և բոլոր գերյալների ազատության, ինչպես նաև հայրենի երկրի խաղաղ ու բարօր կյանքի համար։
Առաջիկայում ուխտի պատարագները կմատուցվեն բոլոր թեմերի սրբավայրերում»,- ասված է հաղորդագրությունում:


