31 Մար
2026
11° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կարգալույծ հռչակեք Վազգեն եպիսկոպոսին․ դպրի աղերսագիրը՝ Վեհափառին

Կարգալույծ հռչակեք Վազգեն եպիսկոպոսին․ դպրի աղերսագիրը՝ Վեհափառին

Սամվել դպիր Գրիգորյանն աղերսագիր է ուղղել Վեհափառ Հայրապետին՝ հորդորելով կարգալույծ հռչակել Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին, որ  Աբրահամ և Գևորգ սրբազանների հետ օրերս դուրս է մնացել Հոգևոր խորհրդի կազմից ու հեռացվել Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդի գահից։

Աղերսագրում դպիրը ներկայացրել է, թե ինչ հիմքով կարող է եկեղեցական բարձր աստիճանակարգից զրկվել հոգևորականը։ Հիմնավորումները՝ կետերով․

  • Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ունի դավանաբանական լրջագույն շեղումներ,
  • Աստվածաշնչին հակառակ թեզեր է արծարծում ու սրբագրում մեղքերը,
  • Հակականոնական է ընթացքը,
  • Պատարագի ընթացքում կաթողիկոսի և թեմի առաջնորդների անունները զեղջելու հետ հաշտ է և հովանավոր դրանց,
  • Նվիրապետական կարգի դեմ է ընդվզում,
  • Միացել է սադրիչ հայտարարությունների,
  • Կարգալույծների պատարագանման արարողություններին անվանում է պատարագ,
  • Կարգալույծների ու հերձվածողների հետ 17.12.2025 թ․ գրոհել է Մայր Աթոռը,
  • Ավետարանի խոսքն ակնհայտ աղավաղում է:

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026