22 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
-2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հռչակավոր դաշնակահար Լանգ Լանգը Երևանում համերգ կունենա

Հռչակավոր դաշնակահար Լանգ Լանգը Երևանում համերգ կունենա

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Facebook-ի իր էջում գրել է, որ 2026-ի ապրիլի 14-ին Հայաստան կժամանի հռչակավոր դաշնակահար Լանգ Լանգը։

Չինական ծագումով ամերկացի վիրտուոզը մեր օրերի պահանջված և ազդեցիկ երաժիշտներից է։ Երևանում մասնակցելու է Հայաստանի Սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակի համերգ-երեկոյին։

Լանգ Լանգը երաժշտական աշխարհում առավել հայտնի է մանկավարժական հմտություններով։ Երեխաները, ըստ նրա, նախ պետք է երգե՛ն դաշնամուրով,  ապա սովորեն նոտաներն ու ճիշտ նվագեն։ Հատկանշական է, որ դաշնակահարի ՝ «Մանկական ալբոմ դաշնամուրի համար» 1-ին գրքի թվային տարբերակում հենց սկզբից ներկայացված է Արամ Խաչատրյանի «Andantino»-ն։

Հարցազրույցներից մեկում անդրադառնալով գրքի բովանդակությանը՝ մանկավարժ-վիրտուոզն ասել է․ «Ընդգրկել եմ այն գործերը, որ ինձ ոգեշնչել են դաշնակահար դառնալ»։

Ռազմագերիներ