
Երևանյան կանգառներում կհայտնվեն էլեկտրոնային չվացուցակի էկրաններ
Երևանյան կանգառներում տեղադրվում են էլեկտրոնային չվացուցակի էկրաններ, որոնք ցույց են տալիս, թե հանրային տրանսպորտը քանի րոպեից է մոտենալու տվյալ կանգառ․ այս մասին հայտնի է դարձել Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Ներկրվել է 42 չվացուցակ, 35-ն արդեն գործում են, մինչև տարեվերջ բոլորը կտեղադրվեն:


