23 Դեկ
2024
-2.2° c ԵՐԵՎԱՆ
0.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կրեմլն ի գիտություն է ընդունում Փաշինյանի խոսքերը, որ Հայաստանը ՌԴ-ի դաշնակիցը չէ ուկրաինական հակամարտությունում. Պեսկով

Կրեմլն ի գիտություն է ընդունում Փաշինյանի խոսքերը, որ Հայաստանը ՌԴ-ի դաշնակիցը չէ ուկրաինական հակամարտությունում. Պեսկով

Կրեմլն ի գիտություն է ընդունում Հայաստանի դիրքորոշումն ուկրաինական հակամարտության վերաբերյալ, այն ունի որոշակի նրբերանգներ, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Մենք դա ի գիտություն ենք ընդունում։ Մենք գիտենք, որ ուկրաինական հակամարտության հարցում Հայաստանի մոտեցման մեջ կան որոշակի նրբերանգներ։ Բայց մենք շարունակում ենք զարգացնել մեր դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ»,- ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ CNN primanews-ի հարցին, թե ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումն ուկրաինական պատերազմի, Ուկրաինայի վրա ռուսական ագրեսիայի վերաբերյալ, որովհետև մի կողմից դուք Ռուսաստանի դաշնակիցն եք, մյուս կողմից մենք ականատեսն ենք լինում Ռուսաստանի Դաշնության կողմից շատ անցանկալի արարքների Ուկրաինայում, Փաշինյանը պատասխանել էր․ «Դուք ասացիք, որ մենք Ռուսաստանի դաշնակիցն ենք: Իհարկե, սրա մասին երբեք բարձրաձայն չի ասվել, բայց կարծում եմ՝ դա տեսանելի է. Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք: Եվ մեր զգացումն այդ պատերազմից, այդ հակամարտությունից՝ անհանգստություն է, որովհետև դա ուղիղ ազդում է մեր բոլոր հարաբերությունների վրա»,- նշել էր Փաշինյանը: