
2026թ. Երևանում կառուցվելու է նոր գազաբաշխիչ կայան, ինչը քաղաքը երբևէ չի ունեցել. Կամո Արեյան
2025 թվականի համար հաստատվել էր Երևանի արևելյան ու հարավային հատվածներում գազամատակարարման նոր ցանցի կառուցման ծրագիրը, այն ընդգրկում էր 12 փողոց, 3 վարչական շրջան՝ 24.7 կմ երկարությամբ։ Այս պահին աշխատանքներն ավարտված են 9 փողոցում՝ 17.1 կմ երկարությամբ․ այսօր հայտարարել է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:
«Վարդաշենում վերջին աշխատանքներն են իրականացվում։ Ծրագիրը կունենա շարունակություն 2026 թվականին՝ 7.5 կմ»,- ասել է Կամո Արեյանը։
Ըստ նրա՝ 2026թ. Երևանում կառուցվելու է նոր գազաբաշխիչ կայան, ինչը քաղաքը երբևէ չի ունեցել։
«Նորակառույց բազմաբնակարան շենքերը տագնապի մեջ էին, որ չունեին գազի բավարար քանակ, նույն խնդրի առջև էր կանգնած նաև «Գազպրոմը»»,- ասել է նա:


