
Ոսկու գինը նոր ռեկորդ է սահմանել
Ոսկու գինն առաջին անգամ գերազանցել է մեկ ունցիայի համար 4,400 դոլարի նշագիծը․ գրում է Reuters գործակալությունը։
Նշվում է, որ ոսկու գնին զուգահեռ՝ արծաթի գինը նույնպես պատմական ռեկորդ է սահմանել․ այն բարձրացել է 3,3%-ով՝ հասնելով պատմական առավելագույնի՝ 69,44 դոլարի։
Նշվում է, որ ոսկու գնի նման աճը պայմանավորված է աշխարհաքաղաքական և առևտրային լարվածությամբ և կենտրոնական բանկերի կողմից կայուն գնումներով։


