
Կրեմլն ըմբռնումով է մոտենում Ալիևի՝ Սանկտ Պետերբուրգ այցի չեղարկմանը․ Պեսկով
Կրեմլն ըմբռնումով է մոտենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Սանկտ Պետերբուրգ այցի չեղարկմանը՝ պայմանավորված նրա խիտ գրաֆիկով․ այդ մասին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Մոսկվան ու Բաքուն շարունակում են զարգացնել իրենց գործընկերությունը»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հայտարարել էր, որ Իլհամ Ալիևը չի մասնակցել դեկտեմբերի 21-ին կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, քանի որ Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ։ Ալիևի մասնակցությունն ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին նույնպես չի կայացել` նախագահի խիտ աշխատանքային գրաֆիկի պատճառով։


