
Հուլիսի 21-ին Բրյուսելում կհանդիպեն Փաշինյանն ու Ալիևը
Քիշնևում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հուլիսի 21-ին տեղի կունենա հաջորդ եռակողմ` Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը։
Այս մասին Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ նա նաև հայտնել էր, որ Վաշինգտոնում հունիսի 12-ին տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։