14 Հուն
2026
0° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելը հաստատել է օկուպացված Արևմտյան ափին 19 նոր հրեական բնակավայրի կառուցումը

Իսրայելը հաստատել է օկուպացված Արևմտյան ափին 19 նոր հրեական բնակավայրի կառուցումը

Իսրայելը հաստատել է օկուպացված Արևմտյան ափին 19 նոր հրեական բնակավայրի կառուցման առաջարկը․ երկրի կառավարությունը տարածքում շինարարական աշխատանքներ է իրականացնում․ գրում է The Guardian-ը։

Նշվում է, որ քայլը լրացուցիչ սպառնալիք է ներկայացնում Պաղեստին պետության ստեղծման համար։

Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչի խոսքով՝ նոր բնակավայրերի ընդհանուր թիվը կհասցվի 69-ի, ինչը նոր ռեկորդ է։

Նշվում է, սակայն, որ միջազգային իրավունքի համաձայն՝ օկուպացված Արևմտյան ափին իսրայելական բնակավայրերի ստեղծումն անօրինական է։

Որոշումն ընդունվել է այն ​​ժամանակ, երբ ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի վրա՝ Գազայի հատվածում հրադադարի երկրորդ փուլի իրականացման համար։

Հիշեցնենք, որ երկրորդ փուլն ուժի մեջ է մտել այս տարվա հոկտեմբերի 10-ին: ԱՄՆ-ի միջնորդությամբ մշակված ծրագիրը նախատեսում է պաղեստինյան պետության ստեղծման հնարավորություն, ինչը նոր ստեղծվող բնակավայրերը նպատակ ունեն կանխելու:

Ռազմագերիներ