14 Հուն
2026
0° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանում «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը շարունակվում է արագացված տեմպերով․ Ալի Ասադով

Ադրբեջանում «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը շարունակվում է արագացված տեմպերով․ Ալի Ասադով

Ադրբեջանում «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը շարունակվում է արագացված տեմպերով․ ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 12-րդ նիստում։

Ասադովը նշել է, որ սկզբնական փուլում այս երկաթուղին՝ 15 միլիոն տոննա բեռնատարողությամբ, կդառնա Միջին միջանցքի գլխավոր զարկերակը։

«Ուրախալի է նշել, որ Կարս-Նախիջևան երկաթուղու հիմնաքարը դրվել է օգոստոսին։ Այս երկաթուղին «Զանգեզուրի միջանցքի» մի մասն է։ Երթուղին կծառայի ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Թուրքիային, ինչպես նաև այլ երկրների»,- ասել է նա։

Ռազմագերիներ