
Հալեպի նահանգապետը բնակիչներին հորդորել է մնալ տներում
Հալեպի նահանգապետը բնակիչներին հորդորել է մնալ տներում, փողոց դուրս չգալ և հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններրին։
Ըստ տեղի «Գանձասար» պարբերականի՝ Ազզամ ալ-Ղարիպն ասել է՝ զերծ մնալ բախումներին մոտ վայրերում հավաքվելուց և գործակցել ներքին ապահովության ուժերի հետ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հալեպի Աշրաֆիե և Շեյխ Մաքսուդ շրջաններում բախումներ են սկսվել կառավարական զորքերի և Սիրիայի դեմոկրատական ուժերի միջև։


