
Դանիան «խորապես վրդովված» է Գրենլանդիայի հարցերով ԱՄՆ դեսպանի նշանակումից
Դանիայի արտաքին գործերի նախարարը երկուշաբթի հայտարարել է, որ «խորապես վրդովված»է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գրենլանդիայի հարցերով հատուկ դեսպան նշանակելու որոշումից․ գրում է CNN-ը։
Հիշեցնենք, որ Թրամփը երկուշաբթի Truth Social-ում հրապարակված գրառման մեջ հայտարարել է Լուիզիանայի նահանգապետ Ջեֆ Լենդրիի՝ Գրենլանդիայի հարցերով հատուկ դեսպանի պաշտոնում նշանակման մասին։
«Ջեֆը հասկանում է, թե որքան կարևոր է Գրենլանդիան մեր ազգային անվտանգության համար և վճռականորեն առաջ կմղի մեր երկրի շահերը՝ մեր դաշնակիցների և, իհարկե, աշխարհի ապահովության, անվտանգության և գոյատևման համար», – գրել է Թրամփը։
«Ես խորապես վշտացած եմ հատուկ դեսպանի նշանակումից։ Եվ ես հատկապես վշտացած եմ նրա հայտարարություններից, որոնք մենք համարում ենք բացարձակապես անընդունելի», – Դանիայի ազգային հեռարձակող TV 2-ին ասել է Լարս Լյոկե Ռասմուսենը:


