31 Մար
2026
7° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Կարմիր գծերի» հարցում ձեր քաղաքական բարոյականությունն ո՞ւր է, գիտակցում եք, որ մտել եք քաղաքացու գրպանն ու շարունակում եք նույնն անել․ ավագանու անդամը՝ Տիգրան Ավինյանին

«Կարմիր գծերի» հարցում ձեր քաղաքական բարոյականությունն ո՞ւր է, գիտակցում եք, որ մտել եք քաղաքացու գրպանն ու շարունակում եք նույնն անել․ ավագանու անդամը՝ Տիգրան Ավինյանին

 «Կարմիր գծերի» հետ կապված՝ լավ, ձեր քաղաքական բարոյականությունն ո՞ւր է, գիտակցում եք, որ երկու դատական ատյանով պարտվել եք, գիտակցում եք, որ մտել եք քաղաքացու գրպանն ու շարունակում եք նույն պնդաճակատությամբ այդ գործն անել․ այսօր Երևանի ավագանու տարեվերջյան նիստի ժամանակ ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։

Երևանի ավագանին ավելի վաղ հաստատել էր չզեկուցվող հարցերի փաթեթը, որը ներառում է նաև «կարմիր գծերի» և տրանսպորտի վճարները, որոնք մնացել են նույնը, ինչ նախորդ տարի:

Ընդդիմադիր խմբակցություններն առաջարկում էին նախագծերը դարձնել զեկուցվող, սակայն քաղաքապետ Տիգրան Ավինյանը մեկնաբանել է, որ տեղական տուրքերի և վճարների մասով որևէ փոփոխություն չի եղել, այդ պատճառով անհրաժեշտություն չկա զեկուցվող դարձնելու:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ վարչական դատարանը մերժել էր Երևանի ավագանու բողոքը՝ ուժի մեջ թողնելով Վարչական դատարանի որոշումը, որով անվավեր էին ճանաչվել վճարովի ավտոկայանատեղիների վերաբերյալ ավագանու որոշման դրույթները:

Երևանի քաղաքապետարանը որոշել էր դիմել Վճռաբեկ դատարան ու բողոքարկել «կարմիր գծերի» մասին Վարչական դատարանի որոշումը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026