31 Մար
2026
7° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վիրահայոց թեմի առաջնորդը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն Հոգևոր խորհրդի անդամ

Վիրահայոց թեմի առաջնորդը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն Հոգևոր խորհրդի անդամ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ 2025 թվականի դեկտրեմբերի 15-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն Հոգևոր խորհրդի կազմում՝ որպես անդամ․ հայտնում  են ՀԱՍԵ Վիրահայոց թեմից։

«Վիրահայոց թեմի առաջնորդին՝ թեմի հոգևոր դասի, աշխատակազմի և բազում հավատացյալների անունից շնորհավորում ենք բարձր պատվի և գնահատանքի արժանանալու համար և մաղթում քաջառողջություն, հաջողություններ և անսասան նվիրում՝ ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հզորացման գործում»,- ասված է հայտարարության մեջ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026