31 Մար
2026
7° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թանկացում չի լինելու, աղբի վերամշակման գործարան կկառուցվի․․․«ասեք, կանենքի» ակցիան վերջացե՞լ է․ ավագանու ընդդիմադիր անդամը՝ Ավինյանին

Թանկացում չի լինելու, աղբի վերամշակման գործարան կկառուցվի․․․«ասեք, կանենքի» ակցիան վերջացե՞լ է․ ավագանու ընդդիմադիր անդամը՝ Ավինյանին

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության անդամ Արշակ Սարգսյանն ավագանու տարեվերջյան նիստին անդրադարձավ աղբահանության խնդրին, նշեց՝ «աղբահանության գինը քմ-ով հաշվարկելու դեպքում ասում էիք՝ որևէ թանկացում չի նախատեսվելու»։

 «2026 թվականի բյուջեով 1,2 միլիարդ դրամի աճ եք կանխատեսել, բա դա թանկացում չի՞»,- հավելեց Սարգսյանը։

Խոսելով աղբի վերամշակման գործարանի կառուցման մասին՝ «Մայր Հայաստան» խմբակցության անդամը հիշեցրեց՝ Երևանի քաղաքապետարանը նախատեսել էր գործարանի նախագծման մրցույթ հայտարարել։ Դիմելով Տիգրան Ավինյանին՝ ասաց․ «Եթե նախագիծը մրցույթի չդրվեր, պետք է այդ աշխատակիցները կամ վարչության պետն ազատվեին կամ պատիժ ստանային։ Բա տարվա վերջ է, ի՞նչ եղավ»։

Սարգսյանն անդրադարձավ նաև Երևանի փողոցների վիճակին։ Հիշեցրեց Արին Բերդի փողոցի անմխիթար վիճակի մասին․ «Փոսեր չկա՞ն այս փողոցում»։

«Մանկական երկաթուղու» մասով․ քաղաքապետարանը պատկան մարմիններից չի կարողանում ստանալ անհրաժեշտ փաստաթղթերը՝ խնդիրը կարգավորելու և «Մանկական երկաթուղու» բնապահպանական հատուկ գոտին սահմանելու համար։

««Ասեք, կանենքի» ակցիան, պարոն Ավինյան, վերջացե՞լ է»,- ասաց նա։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026