
Օրվա պիկ ժամերին մարդիկ չեն կարողանում ավտոբուս մտնել․ Երևանի ավագանու անդամը բարձրացրեց տրանսպորտի հարցը
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանն այսօրվա տարեվերջյան նիստում անդրադարձավ մայրաքաղաքի տրանսպորտային խնդիրներին։ Նշեց՝ օրվա տարբեր ժամերի այցելել է Երևանի կանգառներ։
«Ես ձեզ կարող եմ 1 տասնյակից ավելի կանգառ ասել, որ ես այցելել եմ տարբեր ժամերի։ Օրվա պիկ ժամերին մարդիկ պարզապես չեն կարողանում ավտոբուս մտնել։ Էլ չենք խոսում, որ դրա համար չեն էլ վճարում։ Սպասում են՝ 2-3 ավտոբուս գալիս անցնում է, նոր փորձում են ինչ-որ ձև մտնել»,-ասաց նա։
Ավելացրեց՝ նման պայմաններում բարելավված տրանսպորտի մասին խոսելն անիմաստ է։


