
Լիոնի քիմիական գործարանում ջրածնի պայթյունի հետևանքով 4 մարդ է վիրավորվել
Երկուշաբթի կեսօրին Ֆրանսիայի Լիոն քաղաքից հարավ գտնվող Սեն-Ֆոնս քաղաքի Elkem Silicones գործարանում ջրածնի պայթյունի հետևանքով 4 մարդ է վիրավորվել․ գրում է Euronews-ը։
Պայթյունի հետևանքով 600 քմ մակերեսով շենքում հրդեհ է բռնկվել։
Նշվում է, որ բոլոր վիրավորները գործարանի աշխատակիցներ են։ Նրանցից 3-ի վիճակը ծանր է։


