04 Մար
2026
3° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սա մեր նորանկախ պատմության ամենաբարդ նախագծերից է. Ավինյանը՝ Աջափնյակում մետրոկայարանի կառուցման մասին

Սա մեր նորանկախ պատմության ամենաբարդ նախագծերից է. Ավինյանը՝ Աջափնյակում մետրոկայարանի կառուցման մասին

Սա մեր նորանկախ պատմության ամենաբարդ նախագծերից է՝ 5-րդ ռիսկայնության․ Երևանի ավագանու տարեվերջյան նիստին հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Աջափնյակում մետրոկայարանի կառուցման թեմային։

«Միայն պարզ փորձաքննությունը տևել է 1 տարի, հետուառաջ է եղել նախագծողի ու փորձաքննողի միջև։ Նման մասշտաբի գործընթացները սովորաբար երկար են տևում»,- ասաց նա։

Թե որտեղ են ծախսվել Աջափնյակում մետրոկայարանի կառուցմանն ուղղված գումարները, Ավինյանն ասաց՝ դրանց էական մասն ուղղվել է 45 նոր տրոլեյբուսի գնմանը։ 2026-ի ապրիլ-մայիսին 12 մետրանոց 45 նոր տրոլեյբուսները մտնելու են երթուղի։

Ինչ վերաբերում է մետրոյի կայարանին, ապա, ըստ քաղաքապետի, իրենք պետք է դիմեն Կառավարություն, ընդունվի Կառավարության որոշում՝ կառուցման մրցույթի հետ կապված՝ հատուկ պայմաններ ավելացնելով, որպեսզի գործընթացն ավելի կառավարելի դառնա։

«Սա արդարացում չի, սա բարդ պրոցես է։ Ոնց ունեցել ենք Կասկադը, այնպես էլ ունենալու ենք մետրոյի կայարանը»,- կրկին խոստացավ քաղաքապետը։

«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանը մտավախություն հայտնեց, որ նախատեսված 9 միլիարդն էլ քաղաքապետարանը կծախսի նույն տրանսպորտի ոլորտում, բայց նորից՝ այլ նպատակների համար։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ